18:21  ,  26 ապրիլի, 2012

Le Monde. Ի՞նչը խանգարեց Արքայական ակումբին

Եվրոպական մամուլը շարունակում է քննարկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Մադրիդի «Ռեալի» չհայտնվելը։ Ֆրանսիական Le Monde-ը ներկայացրել է տեղի ունեցածի իր վերլուծությունը։

Ի՞նչը խանգարեց Արքայական ակումբին

Հնարավոր է՝ խելահեղ տեմպով անցկացրած առաջին 30 րոպեները ֆիզիկապես հոգնեցրին մադրիդցիներին։ Թեեւ «Ռեալի» հարձակողական գծի գործողությունների մանրակրկիտ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ իսպանական ակումբի ռմբարկուներն ամեն անգամ բախվում էին մյունխենցիների գրագետ կազմակերպած պաշտպանությանը։ Սպասվածի նման, գերմանացիները ֆիզիկապես ավելի պատրաստված էին։ Հենց հյուրերն էին մարտավարության թելադրողը։

Բաց ֆուտբոլը կարող էր արդյունք տալ երկու թիմերին էլ։ Բենզեման գերազանց խաղաց եւ պաշտպանությունում, եւ հարձակման ժամանակ, սակայն եզրափակող դիպուկ հարված այդպես էլ նրա մոտ չստացվեց։ Գերմանացիների մարտավարական դասավորությունը գործեց ավելի արդյունավետ։

Իսկ լրացուցիչ ժամանակում սկսվեց ամենաահավորը «Ռեալի» համար։ Ակնհայտ էր, որ մյունխենցիներն ավելի թարմ տեսք ունեն։ Սակայն դրանից բացի, հաղթանակի գրավականը Յուպ Հայնկեսի մարտավարությունն էր։ Գերմանացին հաղթեց Մոուրինյոյին բոլոր կետերով։ Եզրափակիչում նրան սպասում է Դի Մատեոն, իր մարտավարությամբ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով