14:31  ,  30 նոյեմբերի, 2013

Նայջել Շորթ. Արոնյանը կամ Կրամնիկը կհավակնեն Կարլսենի տիտղոսին, սակայն չեն հաղթի

Հայտնի անգլիացի գրոսմայստեր եւ շախմատային հրապարակախոս Նայջել Շորթն ամփոփել է Հնդկաստանի Չենայ քաղաքում նորվեգացի Մագնուս Կարլսենի հաղթանակով ավարտված աշխարհի չեմպիոնական մրցամարտը եւ հիշեցրել, որ նախորդ կես դարում Անանդի տարիքի (44) ոչ մի գրոսմայստեր չեմպիոնական մրցամարտում չի կարողացել հաղթել ավելի երիտասարդ մրցակցի, փոխանցում է indianexpress-ը:

Անանդ - Կարլսեն չեմիոնական մրցամարտը նաեւ կհիշվի որեւէ տեսական նորույթի բացակայությամբ: Կարլսենի կարգախոսն էր. «Տվեք ինձ հավասար դիրք, որը դուք չեք ուսումնասիրել համակարգչով, եւ ես կհաղթեմ ձեզ»:

Նայջել Շորթը վստահ է, որ հաջորդ չեմպիոնական մրցամարտում հավակնորդի դերին հավակնում են Լեւոն Արոնյանն ու Վլադիմիր Կրամնիկը: Սակայն նրանք եւս չեն կարողանա հաղթել 23-ամյա Կարլսենին: Արոնյանը 31 տարեկան է, Կրամնիկը՝ 38: Իսկ Կարլսենի իսկական մրցակցին պետք է փնտրել շախմատիստների հաջորդ սերնդի մեջ՝ Նակամուրա, Կարուանա, Կարյակին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով