14:25  ,  28 նոյեմբերի, 2013

ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականը՝ ռեկորդային 34-րդ տեղում

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է 4 աստիճան եւ զբաղեցնում է 34-րդ տեղը: Նոյեմբերի 28-ին հրապարակված նոր աղյուսակում Հայաստանի թիմի միավորների քանակը 687-ից հասել է 716-ի: 34-րդ տեղը ռեկորդային է Հայաստանի հավաքականի համար: Նախորդ ռեկորդը 38-րդ տեղն էր:

Լավագույն եռյակում փոփոխություններ տեղի չեն ունենա: Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականն առաջինն է, Գերմանիան՝ երկրորդը, իսկ արգենտինացիները՝ երրորդը: Աշխարհի առաջնության ուղեգիր նվաճած Պորտուգալիայի հավաքականը 14-րդ տեղից բարձրացել է 5-րդ տեղ: Թուրքերը նահանջել են 3 աստիճան եւ գտնվում են 43-րդ տեղում: 

ՖԻՖԱ-ի նոյեմբերյան վարկանիշային աղյուսակ

1 (1). Իսպանիա – 1507 միավոր

2 (2). Գերմանիա – 1318

3 (3). Արգենտինա – 1251

4 (4). Կոլումբիա – 1200

5 (14). Պորտուգալիա – 1172

6 (6). Ուրուգվայ – 1132

7 (9). Իտալիա – 1120

8 (7). Շվեյցարիա – 1113

9 (8). Հոլանդիա – 1106

10 (11). Բրազիլիա – 1102

11 (5). Բելգիա – 1098

12 (15). Հունաստան – 1055

13 (10). Անգլլիա – 1041

14 (13). ԱՄՆ – 1019

15 (12) Չիլի – 1014

22 (19). Ռուսաստան – 870

34 (38). Հայաստան – 716

43 (40). Թուրքիա – 677

95 (88). Ադրբեջան – 363

101 (100). Վրաստան – 330

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով