Հայաստանի եւ Ռուսաստանի հավաքականները ոչ ոքիով բաժանվեցին Անթալիայում մեկնարկած շախմատի տղամարդկանց աշխարհի թիմային առաջնության առաջին տուրում:
Վերջինը պարտիան ավարտեց Վլադիմիր Հակոբյանը, ով սեւերով 88-րդ քայլում ոչ ոքի խաղաց Ալեքսանդր Գրիշչուկի հետ:
Ավելի վաղ ՖԻԴԵ-ի երկրորդ համար Լեւոն Արոնյանը սեւերով 48-րդ քայլում միավորը կիսել էրՎլադիմիր Կրամնիկի հետ, Սերգեյ Մովսեսյանը սպիտակներով 40-րդ քայլում ոչ ոքի էր խաղացել Սերգեյ Կարյակի հետ, իսկ սպիտակներով խաղացած Գաբրիել Սարգսյանի եւ Յան Նեպոմնյաշչիի միջեւ պարտիան ավարտվել էր 41-րդ քայլում՝ ոչ ոքի:
Երկրորդ տուրում Հայաստանի հավաքականի մրցակիցը կլինի Եգիպտոսի թիմը, որն առաջին տուրում պարտվեց գերմանացիներին:
NEWS.am Sport-ը շախմատի աշխարհի թիմային առաջնությունը լուսաբանում է հայաստանյան «Վիվառո» բուքմեյքերական ընկերության աջակցությամբ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:57 , 25 հոկտեմբերի
00:52 , 25 հոկտեմբերի
22:40 , 24 հոկտեմբերի
22:35 , 24 հոկտեմբերի 
21:57 , 24 հոկտեմբերի 
21:11 , 24 հոկտեմբերի 
20:40 , 24 հոկտեմբերի
19:57 , 24 հոկտեմբերի
19:56 , 24 հոկտեմբերի 
18:56 , 24 հոկտեմբերի