13:27  ,  26 նոյեմբերի, 2013

Ռուսաստան - Հայաստան՝ ուժեղագույն կազմերով

Անթալիայում, շախմատի աշխարհի թիմային առաջնության առաջին տուրում Ռուսաստանի եւ Հայաստանի հավաքականները հանդես կգան ուժեղագույն  կազմերով։ Հայտնի են զույգերն ըստ տախտակների։ Տուրը կմեկնարկի Երեւանի ժամանակով 17։00-ին։

Ռուսաստան (2769) - Հայաստան (2715)

Վլադիմիր Կրամնիկ (2793) - Լեւոն Արոնյան (2801)

Սերգեյ Կարյակին (2756) - Սերգեյ Մովսեսյան (2700)

Ալեքսանդր Գրիշչուկ (2785) - Վլադիմիր Հակոբյան (2681)

Յան Նեպոմնյաշչի (2721) - Գաբրիել Սարգսյան (2676)

Մյուս զույգերը կազմել են Գերմանիան ու Եգիպտոսը, Թուրքիան ու Ադրբեջանը, Հոլանդիան ու Չինաստանը եւ Ուկրաինան ու ԱՄՆ-ն, որի չորրորդ համարը Վարուժան Հակոբյանն է։

NEWS.am Sport-ը շախմատի աշխարհի թիմային առաջնությունը լուսաբանում է  հայաստանյան «Վիվառո» բուքմեյքերական ընկերության աջակցությամբ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով