12:32  ,  21 նոյեմբերի, 2013

Արթուր Միրանյանի հերթական գոլը

Ֆուտբոլի Ուկրաինայի մինչեւ 19 տարեկանների առաջնության եզրափակիչ փուլի երրորդ տուրում Դոնեցկի «Շախտյորը» հյուրընկալվելիս 3։1 հաշվով հաղթել է Դոնեցկի «Մետալուրգին», հաղորդում է ուկրաինական ակումբի պաշտոնական կայքը։

Առաջին խաղակեսում գոլի հեղինակ է դարձել «Շախտյորի» ավագ Արթուր Միրանյանը` բացելով հանդիպման հաշիվը։

17-ամյա Միրանյանը վերջին երեք խաղերում դարձել է երեք գոլի հեղինակ։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում