11:40  ,  25 ապրիլի, 2012

Սյուզի Կենտիկյան. Մելիսան արժանի մրցակից է

Մայիսի 16-ին Ֆրանկֆուրտում Սյուզի Կենտիկյանը 15-րդ անգամ կպաշտպանի աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Հայտնի է դարձել նրա առաջիկա մրցակիցը:

«Ես ուրախ եմ, որ մենամարտը տեղի կունենա Ֆրանկֆուրտում: Մելիսան արժանի մրցակից է: Նա հաղթել է մի քանի հայտնի մարզուհիների: Ես վստահ եմ, որ ծանր մենամարտ է լինելու: Սակայն չեմպիոնական տիտղոսների համար պետք է պայքարել», - Կենտիկյանի խոսքը մեջբերում է Boxingscene-ը:

«Մենք երկար ենք պատրաստվել այս մենամարտին: Ես վստահ եմ, որ մայիսի 16-ին Սյուզին կցուցադրի այն ամենը, ինչին ունակ է եւ առանց խնդիրների կպաշտպանի տիտղոսը», - հայտարարել է Սյուզի Կենտիկյանի մարզիչ Մագոմեդ Շաբուրովը, ով եղել է գերծանրքաշային կարգում WBA վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Ռուսլան Չագաեւի մարզիչը, հաղորդում է fightnews.com-ը:

Սյուզի Կենտիկյանը թեթեւագույն քաշային կարգում  WBA, WIBF եւ WBO վարկածներով աշխարհի չեմպիոն տիտղոսները ամերիկացի կպաշտպանի Մելիսա Մաքմոռոուի հետ մենամարտում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում