10:08  ,  16 նոյեմբերի, 2013

Վարշավա. Հայաստան vs Ֆրանսիա

Վարշավայում ընթացող շախմատի տղամարդկանց Եվրոպայի թիմային առաջնությունում նոյեմբերի 16-ին կկայանան 8-րդ տուրի պարտիաները։ 

Հայաստանի հավաքականի (Լեւոն Արոնյան, Սերգեյ Մովսեսյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան, Տիգրան Պետրոսյան) մրցակիցը կլինի մրցաշարի առաջատար Ֆրանսիայի թիմը: Հայաստանի հավաքականն ունի 11 միավոր, իսկ Ֆրանսիան՝ 12։

Հիշեցնենք, որ 7-րդ տուրում Հայաստանի թիմը հաղթել էր ռուսներին, իսկ ֆրանսիացիները ոչ ոքի էին խաղացել Ադրբեջանի հետ։

Կանանց թիմային առաջնությունում Հայաստանի մրցակիցը կլինի Ուկրաինայի թիմը։ Հայաստանի հավաքականն ունի 11 միավորով երկրորդն է, իսկ Ուկրաինան 13 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով