22:39  ,  15 նոյեմբերի, 2013

Վարշավա. Վլադիմիր Հակոբյանն ու Ալեքսանդր Մորոզեւիչը չպարզեցին հաղթողին

Շախմատի տղամարդկանց Եվրոպայի թիմային առաջնության 7-րդ տուրում Հայաստանը ներկայացնող Վլադիմիր Հակոբյանը սեւերով 41-րդ քայլում ոչ ոքի խաղաց Ալեքսանդր Մորոզեւիչի հետ: Հայաստանի հավաքականը մրցում է ռուսների հետ: Ընթացիկ հաշիվը 1:1 է:

Ավելի վաղ Սերգեյ Մովսեսյանը սպիտակներով միավորը կիսել էր Պյոտր Սվիդլերի հետ:

Լեւոն Արոնյանը սեւերով խաղում է Ալեքսանդր Գրիշչուկի հետ, իսկ Գաբրիել Սարգսյանը սպիտակներով մրցում է Եվգենի Տոմաշեւսկու հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում