Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է համաշխարհային դասակարգման թարմացված աղյուսակը, որի առաջատար եռյակում տեղի է ունեցել փոփոխություն:
Հայաստանի հավաքականի առաջին համար Լեւոն Արոնյանը շրջանցել է ռուս Վլադիմիր Կրամնիկին՝ բարձանալով երկրորդ տեղ: Աշխարհի ուղեղագույն գրոսմայստերը նորվեգացի Մագնուս Կարլսենն է, ում վարկանիշը 2870 միավոր է: Արոնյանի վարկանիշը 2801 է, իսկ Կրամնիկինը՝ 2793։
100 լավագույն գրոսմայստերների ցուցակում են նաեւ Հայաստանի հավաքականն մյուս 4 ներկայացուցիչները. Սերգեյ Մովսեսյանը 49-րդն է, Վլադիմիր Հակոբյանը՝ 63-րդը, Գաբրիել Սարգսյանը՝ 71-րդը, իսկ Հայաստանի գործող չեմպիոն Տիգրան Լ. Պետրոսյանը 89-րդ տեղում է:
1. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)` 2870 0 միավոր
2. Լեւոն Արոնյան (Հայաստան)` 2801 +6
3. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)` 2793 -3
4. Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 2786 +3
5. Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)` 2785 -1
6. Ֆաբիանո Կարուանա (Իտալիա)՝ 2782
7. Բորիս Գելֆանդ (Իսրայել)` 2777 +12
8. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 2775
9. Վեսելին Թոփալով (Բուլղարիա)՝ 2774 +3
10. Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)՝ 2756 -6
49. Սերգեյ Մովսեսյան (Հայաստան)` 2700 +4
63. Վլադիմիր Հակոբյան (Հայաստան)` 2681 -3
71 Գաբրիել Սարգսյան (Հայաստան)` 2676
89. Տիգրան Լ. Պետրոսյան (Հայաստան)` 2660
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում