13:29  ,  23 ապրիլի, 2012

Հայաստանի ջրագնդակի ֆեդերացիան արտահերթ ընտրել է նոր նախագահի

Երեւանում տեղի ունեցած Հայաստանի ջրագնդակի ֆեդերացիայի արտահերթ ժողովում Գագիկ Հովհաննիսյանի փոխարեն կազմակերպության նախագահ է ընտրվել Կարեն Գյունաշյանը:

Նախագահի տեղակալն է Արայիկ Կեսոյանը, ֆեդերացիայի գլխավոր  քարտուղար` Էդվարդ Մանթաշյանը , վերստուգիչ հանձնաժողովի նախագահ` Գագիկ Աֆրիկյանը:

 Ֆեդերացիայի գործկոմի կազմում հաստատված բոլոր 11 անդամները  նախկին ջրագնդորդներ են, հաղորդում է ՀԱՕԿ-ի մամուլի քարտուղարությունը:

Ժողովի աշխատանքին մասնակցել է նաեւ ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում