Աշխարհի երրորդ ռակետ Մարիա Շարապովան հաստատել է մասնակցությունը 2014-ին կայանալիք Փարիզի մրցաշարին, հաղորդում է Tennisworldusa.org-ը։
Նա որոշում է կայացրել կարիերայում երկրորդ անգամ մասնակցել այդ մրցաշարին։ Նախորդ անգամ Շարապովան հասել էր Փարիզի մրցաշարի քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվել է գերմանուհի Անժելիկ Կերբերին։
Ֆրանսիայի մայրաքաղաքում անցկացվող մրցաշարը կկայանա 2014-ի հունվարի 27-ից փետրվարի 2-ը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում