13:58  ,  25 հոկտեմբերի, 2013

Մարիա Շարապովան կմասնակցի Փարիզի մրցաշարին

Աշխարհի երրորդ ռակետ Մարիա Շարապովան հաստատել է մասնակցությունը 2014-ին կայանալիք Փարիզի մրցաշարին, հաղորդում է Tennisworldusa.org-ը։

Նա որոշում է կայացրել կարիերայում երկրորդ անգամ մասնակցել այդ մրցաշարին։ Նախորդ անգամ Շարապովան հասել էր Փարիզի մրցաշարի քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվել է գերմանուհի Անժելիկ Կերբերին։

Ֆրանսիայի մայրաքաղաքում անցկացվող մրցաշարը կկայանա 2014-ի հունվարի 27-ից փետրվարի 2-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով