Երեւանի «Միկան» երրորդ հաղթանակը տարավ Հունաստանի Հռոդոս քաղաքում ընթացող շախմատի կանանց Եվրոպայի ակումբային առաջնությունում:
Հինգերորդ տուրում երեւանյան ակումբը 2.5։1։5 հաշվով հաղթել է «Բաս» թիմին: «Միկայի» կազմում հաղթել են Էլինա Դանիելյանը եւ Լելա Ջավախիշվիլին, Հարիկա Դրոնավալին ոչ ոքի է խաղացել, իսկ Լիլիթ Մկրտչյանը պարտվել:
Հինգերորդ տուրից հետո առաջատարը 10 միավոր հավաքած «Մոնտե Կարլոն» է: «Միկան» 6 միավորով չորրորդն է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում