Աշխարհի լավագույն թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը Ստամբուլում անցկացվող Ամփոփիչ մրցաշարում իր երրորդ անընդմեջ հաղթանակն է տարել։
Ամերիկուհին խմբային փուլի երրորդ խաղում հաղթել է չեխ Պետրա Կվիտովային՝ 6։2, 6։3։ Գերմանուհի Անժելիկ Կերբերը հաղթել է լեհ Ագնեշկա Ռադվանսկային։ Մրցաշարի մրցանակային հիմնադրամը կազմում է 6 միլիոն դոլար։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուիլյամսը հաղթել էր Կերբերին եւ Ռադվանսկային։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում