23:59  ,  24 հոկտեմբերի, 2013

Ամփոփիչ մրցաշար. Սերենա Ուիլյամսի երրորդ հաղթանակը

Աշխարհի լավագույն թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը Ստամբուլում անցկացվող Ամփոփիչ մրցաշարում իր երրորդ անընդմեջ հաղթանակն է տարել։

Ամերիկուհին խմբային փուլի երրորդ խաղում հաղթել է չեխ Պետրա Կվիտովային՝ 6։2, 6։3։ Գերմանուհի Անժելիկ Կերբերը հաղթել է լեհ Ագնեշկա Ռադվանսկային։ Մրցաշարի մրցանակային հիմնադրամը կազմում է 6 միլիոն դոլար։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուիլյամսը հաղթել էր Կերբերին եւ Ռադվանսկային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով