17:05  ,  22 ապրիլի, 2012

Կարլոս Վելան փրկեց բասկերին պարտությունից

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 34-րդ տուրում Սան Սեբաստյանի «Ռեալ Սոսյեդադը» սեփական խաղադաշտում ոչ ոքի խաղաց «Վիլյառեալի» հետ:

42-րդ րոպեին Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Մարկոս Սենան բացեց հաշիվը՝ առաջ մղելով «Վիլյառեալին»: Հանդիպման ավարտից չորս րոպե առաջ Մեքսիկայի հավաքականի հարձակվող Կարլոս Վելան խփեց բասկերի պատասխան գնդակը՝ ձեւակերպելով խաղի վերջնական հաշիվը՝ 1:1:

«Վիլյառեալը» 37 միավորով 17-րդ տեղում է, իսկ «Ռեալ Սոսյեդադը» 40 միավորով 14-րդն է:

Իսպանիայի առաջնություն 34-րդ տուր

«Ռեալ Սոսյեդադ» - «Վիլյառեալ»՝ 1:1

Վելա, 86 – Սենա, 42

«Գրանադա» - «Խետաֆե»՝ 1:0

Ֆրանկո Խարա, 18


 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս