16:45  ,  22 ապրիլի, 2012

«Ինտերն» ու «Ֆիորենտինան» չպարզեցին հաղթողին

Իտալական A Սերիայի 34-րդ տուրում «Ֆիորենտինան» ընդունել էր «Ինտերին»:

Հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով: Խաղի 69-րդ րոպեին «Ֆիորենտինայի» սերբ կիսապաշտպան Ադեմ Լյայիչը վրիպեց 11 մետրանոցից:

 «Ինտերը» 49 միավորով 7-րդ տեղում է, իսկ «Ֆիորենտինան» 38 միավորով 15-րդն է:

Իտալիայի առաջնություն 34-րդ տուր

«Ֆիորենտինա» - «Ինտեր»՝ 0:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում