03:01  ,  22 ապրիլի, 2012

«Լեւանտեն» մեկ միավոր տարավ Սեւիլիայից

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 34-րդ տուրում «Սեւիլիան» սեփական խաղադաշտում ոչ ոքի խաղաց «Լեւանտեի» հետ:

21-րդ րեպեին իսպանացի ռմբարկու Ալվարո Նեգրեդոն առաջ մղեց դաշտի տերերին, սակայն 8-րոպե անց «Սեւիլիայի» նախկին հարձակվող Արունա Կոնեն խփեց «Լեւանտեի» պատասխան գնդակը՝ ձեւակերպելով հանդիպման վերջնական հաշիվը՝ 1:1:

Խաղի ավարտից երեք րոպե առաջ Նեգրեդոն չկարողացավ անվրեպ իրացնել 11 մետրանոցը:

«Սեւիլիան» 46 միավորով 6-րդ տեղում է, իսկ «Լեւանտեն» 49 միավորով եզրափակում է լավագույն հնգյակը:

Իսպանիայի առաջնություն. 34-րդ տուր

«Սեւիլիա» - «Լեւանտե»՝ 1:1

Նեգրեդո, 21 – Արունա Կոնե, 29

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս