02:36  ,  22 ապրիլի, 2012

«Բարսելոնան» նախորդ անգամ երկու անընդմեջ պարտություն էր կրել 2009-ին

Ապրիլի 21-ին կատալոնական «Բարսելոնան» Իսպանիայի առաջնության 34-րդ տուրում 1:2 հաշվով զիջեց Մադրիդի «Ռեալին»: Օրեր առաջ Խոսեպ Գվարդիոլայի թիմը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում նվազագույն հաշվով պարտվել էր Լոնդոնի «Չելսիին»:

Նախորդ անգամ «Բարսելոնան» երկու անընդմեջ պարտություն էր կրել մոտ երեք տարի առաջ:
2009-ի մայիսին կատալոնացիներն Իսպանիայի առաջնության շրջանակում պարտվել էին «Մալյորկային» (1:2) եւ «Օսասունային» (0:1), գրում է sports.ru-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս