01:40  ,  22 ապրիլի, 2012

«Մոնպելյեն» 5 միավոր գերազանցում է ՊՍԺ-ին

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 33-րդ տուրում «Մոնպելյեն» սեփական խաղադաշտում նվազագույն հաշվով հաղթեց «Վալենսյենին»:

Հաղթական գնդակը խաղի 5-րդ րոպեին խփեց «Մոնպելյեի» սենեգալցի հարձակվող Սուլեյման Կամարան:

Շարունակում է անհաջող մրցելույթները «Մարսելը», որը հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտվեց «Բորդոյին»: Դաշտի տերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի կիսապաշտպան Վիեյրա Ժյուսին: Մարսելցիներից աչքի ընկավ Գանայի հավաքականի կիսապաշտպան Ջորդան Այուն:

«Մոնպելյեն» 69 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 64 միավորով երկրորդ տեղում գտնվող ՊՍԺ-ն ապրիլի 22-ին կհյուրընկալի «Սոշոյին»: Նախորդ 12 խաղերում հաղթանակ չտարած «Մարսելը» 41 միավորով 10-րդ տեղում է, իսկ «Բորդոն» 48 միավորով 8-րդն է:

Ֆրանսիայի առաջնություն. 33-րդ տուր

«Մոնպելյե» - «Վալենսյեն» - 1:0

Կամարա, 5

«Բորդո» - «Մարսել» - 2:1

Ժյուսի 1, 29 – Ջորդան Այու, 57

«Նիցա» - «Օսեր» - 1:0

Մոնսոն, 38 (11մ.)

Հեռացում՝ Օլյեխ, 38, Բոլի, 78 (երկուսն էլ՝ «Օսեր»)

«Էվիան» - «Թուլուզ» - 2:1

Անգուա, 10, Աբդենուր, 75 (ինքնագոլ) – Յեդեր, 72

«Դիժոն» - «Լիլ» - 0:2

Մավուբա 39, Ազար 45

Հեռացում՝ Մեյտե, 46, Կումորձի, 77 – Գույե, 36

«Կան» - «Սենտ Էթյեն» - 1:4

Նաբաբ, 71 – Մոնտուրպուլ, 40 (ինքնագոլ), Օբեմեյանգ, 60, 83, Գրադել 70

«Բրեստ» - «Ռեն» - 0:1

Ֆերե, 45 (11մ.)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում