Բրազիլիայի ներկայացուցիչ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը հաղթել է Բրազիլիայի Մոգի դաս Կրուզես քաղաքում անցկացված մրցաշարում: Հայաստանի ներկայացուցիչը, չկրելով ոչ մի պարտություն, 7 հնարավորից վաստակել է 6 միավոր եւ 87 մասնակիցների մեջ միանձնյա նվաճել առաջին մրցանակը, հաղորդում է Armchess-ը։
Բրազիլիայի մյուս ներկայացուցիչ, ՖԻԴԵ-ի վարպետ Արմեն Բրուտյանը 5 միավորով գրավել է 9-րդ տեղը:
Գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում ավարտված մրցաշարում 11 հնարավորից վաստակել է 7 միավոր եւ 108 մասնակիցների մեջ գրավել 19-րդ տեղը: 8,5 միավորով մրցաշարի հաղթող է դարձել ռուսաստանցի գրոսմայստեր Ալեքսեյ Դրեեւը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:57 , 25 հոկտեմբերի
00:52 , 25 հոկտեմբերի
22:40 , 24 հոկտեմբերի
22:35 , 24 հոկտեմբերի 
21:57 , 24 հոկտեմբերի 
21:11 , 24 հոկտեմբերի 
20:40 , 24 հոկտեմբերի
19:57 , 24 հոկտեմբերի
19:56 , 24 հոկտեմբերի 
18:56 , 24 հոկտեմբերի