01:04  ,  22 ապրիլի, 2012

«Նապոլին» շրջանցեց «Ռոմային»

Իտալական A Սերիայի 34-րդ տուրում «Նապոլին» երկու անպատասխան գնդակ ուղարկեց հետնապահներից մեկի՝ «Նովարայի» դարպասը:

Նեապոլի «Սան Պաոլո» ստադիոնում կայացած խաղում մեկական գնդակ խփեցին Ուրուգվայի հավաքականի հարձակվող Էդիսոն Կավանին ու իտալացի պաշտպան Պաոլո Կանավարոոն:

«Նապոլին» վաստակեց 51 միավոր եւ շրջանցելով «Ռոմային»՝ բարձրացավ 5-րդ տեղ: «Նովարան» 25 միավորով նախավերջին տեղում է:

Իտալիայի առաջնություն. 34-րդ տուր

«Նապոլի» - «Նովարա»՝ 2:0

Կավանի, 21, Կանավորո, 37

«Պարմա» - «Կալյարի»՝ 3:0

Ջովինկո, 24, Ֆլոկարի, 73 (11մ.), Օկակա Չուկա, 90 (11մ.)

«Կատանիա» - «Ատալանտա»՝ 2:0

Գոմես, 31, Սեյմուր, 35

«Կյեւո» - «Ուդինեզե»՝ 0:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում