13:17  ,  11 հոկտեմբերի, 2013

Հովհաննես Գաբուզյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում ավարտված առաջնությունում նվաճել է Եվրոպայի մինչեւ 18 տարեկան շախմատիստների փոխչեմպիոնի կոչումը, հաղորդում է Armchess-ը:

Հայ շախմատիստը 10 տուրից հետո վաստակել է 7 միավոր՝ 0.5 միավոր զիջելով Եվրոպայի չեմպիոն՝ ռուսաստանցի Վլադիմիր Ֆեդոսեեւին։ 

Գաբուզյանն արծաթե մեդալակիր էր դարձել նաեւ Եվրոպայի 2011թ. Մ16, 2012թ. Մ18 եւ աշխարհի 2012թ. Մ18 առաջնություններում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով