10:11  ,  8 հոկտեմբերի, 2013

Ֆիլիպ Մեքսեսը որակազրկվել է չորս խաղով

Իտալիայի առաջնության 7-րդ տուրի «Յուվենտուս» - «Միլան» հանդիպման ժամանակ հյուրերի ֆրանսիացի պաշտպան Ֆիլիպ Մեքսեսն աչքի է ընկել իր ոչ սպորտային պահվածքով։ Երկրորդ խաղակեսում Մեքսեսը բռունցքով հարվածել է «Յուվենտուսի» եւ Իտալիայի հավաքականի պաշտպան Ջորջիո Կյելինիի գլխին։ Իտալիայի առաջնության կարգապահական կոմիտեն որոշում է կայացրել ֆրանսիացուն որակազրկել 4 խաղով, հաղորդում է Football Italia-ն։ 

Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը «Միլանին» չի օգնի «Ուդինեզեի», «Պարմայի», «Լացիոյի» եւ «Ֆիորենտինայի» հետ խաղերում։

Հիշեցնենք, որ «Յուվենտուս» - «Միլան» հանդիպումն ավարտվել է խաղադաշտի տերերի հաղթանակով՝ 3։2։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում