Մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում հոկտեմբերի 6-ին մեկնարկեց ԽՍՀՄ առաջնությունում եւ գավաթի խաղարկությունում լեգենդար «Արարատ-73»-ի փառահեղ հաղթանակների 40-ամյակին նվիրված մեծարման արարողությունը: Հրապարակում ֆուտբոլիստներին սպասում էր զարդարված ավտոբուսը, որով նրանք խորհրդանշական պտույտ կատարեցին եւ շրջեցին մայրաքաղաքում: Այնուհետեւ լեգենդար ֆուտբոլիստները ուղեւորվեցին «Հրազդան» ստադիոն: Հայաստանում է թիմի գրեթե ամբողջ կազմը: Հիվանդության պատճառով չէր եկել Արկադի Անդրեասյանը, իսկ Նիկիտա Սիմոնյանը Հայաստան կժամանի հոկտեմբերի 9-ին:
Հոկտեմբերի 6-ի միջոցառումները շարունակվում են Ագարակում, որտեղ նախատեսված է համերգ, հետո տեղի կունենա «Արարատ 73»-ի պատմական հաղթանակը խորհրդանշող հուշարձանի բացման արարողությունը:
Հիշեցնենք, որ 1973թ. հոկտեմբերի 10-ին «Արարատը» ԽՍՀՄ գավաթի խաղարկության եզրափակիչում Լեւոն Իշտոյանի երկու գոլերի շնորհիվ 2:1 հաշվով հաղթեց Կիեւի «Դինամոյին» (Մոսկվայում կայացած խաղում երեւանցիների մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկան դարպասապահ Ալյոշա Աբրահամյան, Սանասար Գեւորգյան, Արմեն Սարգսյանը, Ալեքսանդր Կովալենկոն, Նորայր Մեսրոպյանը, Արկադի Անդրեասյանը, Սերգեյ Բոնդարենկոն, Լեւոն Իշտոյանը, Էդուարդ Մարկարովը, Նազար Պետրոսյանը, թիմի ավագ Հովհաննես Զանազանյանը), իսկ մի քանի օր անց Երեւանի «Հրազդան» ստադիոնում 3:2 հաշվով պարտության մատնեց «Զենիթին» եւ ապահովեց ԽՍՀՄ չեմպիոնի տիտղոսը:
Շուշանիկ Հակոբյան (ֆոտո՝ NEWS.am Sport)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
11:56 , 12 սեպտեմբերի
09:08 , 12 սեպտեմբերի 
02:25 , 12 սեպտեմբերի 
00:03 , 12 սեպտեմբերի
23:15 , 11 սեպտեմբերի
22:11 , 11 սեպտեմբերի
21:49 , 11 սեպտեմբերի 
20:53 , 11 սեպտեմբերի 
20:37 , 11 սեպտեմբերի
20:03 , 11 սեպտեմբերի