00:41  ,  3 հոկտեմբերի, 2013

Չեմպիոնների լիգա. «Մանչեսթեր Յունայթեդը» մեկ միավոր տարավ Դոնեցկից

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» եւ Դոնեցկի «Շախտյորը» ոչ ոքի խաղացին ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում: Դոնեցկում գրանցվեց 1:1 հաշիվը: 

Անգլիացի հարձակվող Դենի Ուելբեկի խփած գոլին ուկրաինացիներն ընմիջումից հետո պատասխանեցին բրազիլացի Թայսոնի դիպուկ հարվածով:

Խմբի մյուս խաղում գերմանական «Բայերը» Լեւերկուզենում 2:1 հաշվով հաղթեց Սան Սեբաստիանի «Ռեալ Սոսյեդադին»: Դաշտի տերերը վերջին րոպեին խփեցին հաղթական գնդակը: 

Երկրորդ տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեն» ու «Շախտյորն» ունեն 4-ական միավոր, «Բայերը»՝ 3, իսկ «Ռեալ Սոսյեդադը» միավոր չի վաստակել:

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, երկրորդ տուր 

A խումբ

«Շախտյոր» (Ուկրաինա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)՝ 1:1

Թայսոն, 76 – Դենի Ուելբեկ, 18

«Բայեր» (Գերմանիա) - «Ռեալ Սոսյեդադ» (Իսպանիա)՝ 2:1

Սիմոն Ռոլֆես, 45+1, Յենս Հեգելեր, 90 – Կարլոս Վելա, 52

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում