00:36  ,  2 հոկտեմբերի, 2013

Չեմպիոնների լիգա. Դորտմունդի «Բորուսիան» հաղթեց խոշոր հաշվով

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում Դրոտմունդի «Բորուսիան» տանը 3 անպատասխան գնդակ ուղարկեց ֆրանսիական «Մարսելի» դարպասը:

Դաշտի տերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին, մեկ անգամ էլ աչքի ընկավ գերմանացի կիսապաշտպան Մարկո Ռոյսը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» մեկնարկային կազմում խաղաց 88 րոպե՝ մասնակցելով դաշտի տերերի առաջին գոլային գրոհին:

Խմբի մյուս խաղում «Արսենալը» Մեսութ Օզիլի եւ ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուի խփած գոլերի շնորհիվ Լոնդոնում 2:0 հաշվով հաղթեց իտալական «Նապոլիին»: Օզիլն առաջին գոլը խփեց լոնդոնյան ակումբի կազմում:

Երկրորդ տուրից հետո առաջատարը 6 միավոր հավաքած «Արսենալն» է: «Բորուսիան» ու «Նապոլին» ունեն 3-ական միավոր, իսկ «Մարսելը» կրեց երկրորդ պարտությունը:

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, երկրորդ տուր

F խումբ

«Բորուսիա» (Գերմանիա, Դորտմունդ) – «Մարսել» (Ֆրանսիա)՝ 3:0

Ռոբերտ Լեւանդովսկի, 19, 80 (11մ.), Մարկո Ռոյս, 52

«Արսենալ» (Անգլիա) – «Նապոլի» (Իտալիա)՝ 2:0

Մեսութ Օզիլ, 8, Օլիվյե Ժիրու, 15

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում