15:09  ,  1 հոկտեմբերի, 2013

Շախմատային լրահոս

Գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը Իսպանիայի Վալֆոգոնա քաղաքում անցկացված մրցաշարում 11 հնարավորից վաստակել է 7,5 միավոր եւ 96 մասնակիցների մեջ գրավել 9-րդ տեղը: 9 միավորով մրցաշարի հաղթող է դարձել իսպանացի միջազգային վարպետ Խուան Մելադոն։

Օքլենդ քաղաքում անցկացված մրցաշարում Նոր Զելանդիայի ներկայացուցիչ միջազգային վարպետ Պողոս Կարապետյանը (Պոլ Գարբեթ) 5 հնարավորից վաստակել 4 միավոր եւ 25 մասնակիցների մեջ նվաճել երկրորդ մրցանակը: 5 միավորով մրցաշարի հաղթող է դարձել Նոր Զելանդիայի ներկայացուցիչ միջազգային վարպետ Վան Պու Չենը, հաղորդում է Armchess-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով