ՖԻԴԵ-ի 13-ամյա վարպետ Հայկ Մարտիրոսյանը Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում ավարտված Եվրոպայի պատանիների կայծակնային խաղի առաջնության մինչեւ 14 տարեկանների մրցաշարում նվաճել է չեմպիոնի կոչումը, հաղորդում է Armchess-ը։
Հայ շախմատիստը, չկրելով ոչ մի պարտություն, 9 հնարավորից վաստակել է 7,5 միավոր:
Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը Մ18 խմբում դարձել է բրոնզե մեդալակիր: Նույն մրցաշարում գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը գրավել է 4-րդ տեղը: Մանե Հովհաննիսյանը աղջիկների Մ10 խմբում նույնպես գրավել է 4-րդ տեղը:
Սեպտեմբերի 26-ին Բուդվայում կանցկացվի շախմատի արագ խաղի պատանիների եւ աղջիկների Եվրոպայի առաջնությունը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
12:32 , 9 սեպտեմբերի 
12:11 , 9 սեպտեմբերի
11:12 , 9 սեպտեմբերի
10:55 , 9 սեպտեմբերի
10:28 , 9 սեպտեմբերի
09:35 , 9 սեպտեմբերի
09:06 , 9 սեպտեմբերի 
01:12 , 9 սեպտեմբերի 
00:57 , 9 սեպտեմբերի
00:01 , 9 սեպտեմբերի