12:15  ,  26 սեպտեմբերի, 2013

Գրան պրի. Էլինա Դանիելյանի առաջին հաղթանակը

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող ՖԻԴԵ-ի կանանց Գրան պրիի երրորդ փուլի մրցաշարի 7-րդ տուրում Էլինա Դանիելյանը հաղթել է չինուհի Քսյու Ժաոյին։ Հայաստանի ներկայացուցիչը 7 պարտիաներում մեկ հաղթանակ է տարել, կրել է 3 պարտություն՝ խաղալով 3 ոչ ոքի: Դանիելյանը նախավերջին տեղում է։

10 տուրից բաղկացած մրցաշարը կավարտվի սեպտեմբերի 30-ին։

ՖԻԴԵ-ի Գրան պրի, 7-րդ տուր

 Ալեքսանդրա Կոստենյուկ (Ռուսաստան) - Անտուանետա Ստեֆանովա (Ռուսաստան)՝ 0.5։0.5

Կատերինա Լահնո (Ուկրաինա) - Հարիկա Դրոնավալի (Հնդկաստան)՝ 0.5:0.5

Նաֆիսա Մումինովա (Ուզբեկստան) - Համպի Կոներու (Հնդկաստան)՝ 0։1

Էլինա Դանիելյան (Հայաստան) - Քսյու Ժաո (Չինաստան)՝ 1:0

Բելա Խոտենաշվիլի (Վրաստան) - Յու Վենյուն (Չինաստան)՝ 0:1

Օլգա Գիրյա (Ռուսաստան) - Գուլիսխան Նախբաեւա (Ղազախստան)՝ 1:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով