14:40  ,  25 սեպտեմբերի, 2013

Բալոտելին սպառնացել է սպանել մրցավարին

«Միլանի» եւ Իտալիայի հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելին «Նապոլի» դեմ A Սերիայի չորրորդ տուրի խաղից հետո սպառնացել է սպանել հանդիպման գլխավոր մրցավար Լուկա Բանտիին: Այդ մասին թվիթերյան էջում գրել է Sky Sports-ի լրագրող Տանկրեդի Պալմերին:

«Ես կսպանեմ քեզ: Դու պատասխան ես տալու դրա համար»,- ասել է Բալոտելին, ում խոսքերը գրանցվել են խաղի արձանագրությունում:

Հիշեցնենք, որ այդ միջադեպի պատճառով 23-ամյա Բալոտելին որակազրկվել էր A Սերիայի 3 խաղով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով