09:52  ,  12 սեպտեմբերի, 2013

Իսպանիայի թիմային առաջնություն. Գաբրիել Սարգսյանը ոչ ոքի խաղաց

Շախմատի Օլիմպիադայի չեմպիոն Գաբրիել Սարգսյանն Իսպանիայի թիմային առաջնության երրորդ տուրում սեւերով ոչ ոքի է խաղացել ֆրանսիացի գրոսմայստեր Էթյեն Բաքրոյի հետ, հաղորդում է Armchess-ը։

Երեք տուրից հետո հայ շախմատիստն ունի 2 միավոր։ Առաջին երկու տուրում Սարգսյանը հանդիպել էր կուբացի գրոմայստերների հետ: Հայ գրոսմայստերը սեւերով ոչ-ոքի էր խաղացել Լազարո Բրուզոնի հետ, ապա պարտության մատնել Լենիեր Դոմինգես Պերեսին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով