Շախմատի Օլիմպիական խաղերի չեմպիոն Գաբրիել Սարգսյանը «Մեջիք Էքստրեմադուրա» ակումբի կազմում մասնակցում է Իսպանիայի թիմային առաջնությանը, հաղորդում է Armchess-ը։
Առաջին երկու տուրում Սարգսյանը հանդիպել է կուբացի գրոմայստերների հետ: Հայ գրոսմայստերը նախ սեւերով ոչ-ոքի է խաղացել Լազարո Բրուզոնի հետ, ապա պարտության մատնել Լենիեր Դոմինգես Պերեսին: Երրորդ տուրում Սարգսյանի մրցակիցը կլինի ֆրանսիացի գրոսմայստեր Էթյեն Բաքրոն:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում