11:19  ,  29 օգոստոսի, 2013

Լեւոն Արոնյանը կորցրել է 10.8 նիշ

Շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում ռուսաստանցի Եվգենի Տոմաշեւսկուն պարտվելուց հետո եւ վերջին վեց պարտիաներում ցույց տված արդյունքների հաշվարկով համաշխարհային դասակարգման երկրորդ համար Լեւոն Արոնյանը ընթացիկ վարկանիշային աղյուսակում կորցրել է 10.8 նիշ եւ 2802.2 վարկանիշով շարունակում է մնալ երկրորդ տեղում։

Վարկանիշը 11.0-ով բարելավել է աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ դուրս եկած Վլադիմիր Կրամնիկը։ Նա երրորդ տեղում է՝ 2795։ Վիշվանաթան Անանդի դեմ աշխարհի չեմպիոնի մրցամարտին պատրաստվող աշխարհի առաջին համար Մագնուս Կարլսենի վարկանիշն անփոփոխ է՝ 2862։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում