12:14  ,  26 օգոստոսի, 2013

Մաուրո Գեւգեոզյան. Չեմ զղջում, որ չմիացա Հայաստանի հավաքականին

«Չեմ զղջում, քանի որ խնդրածս մեծ բան չէր»: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում պատմեց պերուական «Ալիանսայի» ֆուտբոլիստ Մաուրո Գեւգեոզյանը, ով ձմռանը ֆուտբոլի Հայաստանի հավաքականին միանալու հրավեր էր ստացել, սակայն չէր եկել:

Մաուրո, ինչպե՞ս են գործերդ նոր թիմում: Ինչո՞ւ տեղափոխվեցիր Լիմայի «Ալիանսա»:

«Ալիանսա» Պերուի ամենամեծ թիմերից մեկն է, որն ունի 10 միլիոնից ավել երկրպագու: Շատ ուրախ եմ, որ հանդես եմ գալիս այստեղ: Իսկ ընտրեցի այն, քանի որ «Ալիանսան» միջազգային ճանաչում ունեցող թիմ է:

Ձմռանը տեղափոխվեցիր պարագվայական «Լիբերտադ»: Ինչո՞ւ չստացվեց այնտեղ ամրապնդվել:

«Լիբերտադում» ինձ հնարավորություն չէին տալիս: Իմ դիրքում հանդես էին գալիս Պարագվայի հավաքականի երկու ֆուտբոլիստներ:

Չե՞ս զղջացել, որ ձմռանը չմիացար Հայաստանի ազգային հավաքականին:

Ո՛չ, չեմ զղջացել, քանի որ խնդրածս մեծ բան չէր: Ֆեդերացիայից խնդրել էի միայն հարմարավետ տոմս: Չէի խնդրել արծաթ կամ այլ թանկարժեք բան, պարզապես քանի որ պետք է քսան ժամ օդում լինեի, խնդրել էի հարմարավետ տոմս, եւ ինձ մերժեցին:

Եթե այս ամենից հետո քեզ եւս մեկ հնարավորթյուն տրվեր միանալ հավաքականին, կգայի՞ր:

Ես շատ ուրախ կլինեի միանալ Հայաստանի հավաքականին: Ողջունում եմ իմ Հայաստանում ապրող բոլոր հայերին:

Վերա Մարտիրոսյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով