Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում նոկաուտ համակարգով ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչի առաջին դասական պարտիան Լեւոն Արոնյանը սեւերով ավարտեց ոչ ոքի։ Մրցակիցը ռուսաստանցի Իգոր Լիսին է (58)։ Պարտիան ավարտվել է 22-րդ քայլում։ Օգոստոսի 15-ին շախմատիստները կանցկացնեն երկրորդ դասական պարտիան։ Հավասարության դեպքում, օգոստոսի 16-ին տեղի կունենա թայ-բրեյքը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում