10:36  ,  9 օգոստոսի, 2013

Լեւոն Արոնյանը ժամանել է Տրոմսե եւ պատրաստ է աշխարհի գավաթի խաղարկությանը

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը ժամանել է նորվեգական Տրոմսե քաղաք եւ սպասում է շախմատի աշխարհի գավաթի խաղարկության մեկնարկին։

«Երեւանում հաճելի ընթրիքից եւ տեղական գինիները փորձելուց հետո ժամանել եմ Տրոմսե։ Պատրաստ եմ աշխարհի գավաթի խաղարկությանը»,- գրել է Արոնյանը ֆեյսբուքյան իր էջում։

Մրցաշարը կմեկնարկի օգոստոսի 10-ին։ Մրցաշարին կմասնակցեն նաեւ հայ գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը, Սերգեյ Մովսեսյանը եւ Հրանտ Մելքումյանը։ Արոնյանը մրցաշարի առաջին համարն է, քանի որ ՖԻԴԵ-ի համաշխարհային դասակարգման աղյուսակում զբաղեցնում է երկրորդ տեղը։ Աղյուսակի առաջատար նորվեգացի Մագնուս Կարլսենը պատրաստվում է աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ չեմպիոնական հանդիպմանը եւ չի մասնակցի մրցաշարին։

Աշխարհի գավաթի խաղարկություն

Առաջին փուլ

Լ. Արոնյան (Հայաստան, 1) - Մ. Մարկով (Ղրղզըստան, 128)

Ս. Մովսեսյան (Հայաստան, 40) - Յոն Լյուդվիգ Համեր (Նորվեգիա, 89)

Վ. Հակոբյան (Հայաստան, 44) - Նգուեն Նգոց Տրունգ Սոն (Վիետնամ, 85)

Դ. Գրանդա Զունիգ (Պերու, 50) - Հ. Մելքումյան (Հայաստան, 79)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով