09:16  ,  9 օգոստոսի, 2013

Մոուրինյո. «Բարսելոնան» ժամանակ է վատնում՝ փորձելով ձեռք բերել Լուիսին

Ոչ մի հնարավորություն չկա, որ Լուիսը կտեղափոխվի «Բարսելոնա», հայտարարել է Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն՝ խոսելով կատալոնական «Բարսելոնայի» կողմից Բրազիլիայի հավաքականի պաշտպան Դավիդ Լուիսի նկատմամբ հետաքրքրության մասին։

«Նրանք իզուր ժամանակ են վատնում։ Խորհուրդ եմ տալիս անցնել երկրորդ տարբերակին, քանի որ այստեղ ժամանակ են կորցնում։ Չենք պատրաստվում կորցնել մեր լավագույն խաղացողներին»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է The Guardian-ը։ 

Ավելի վաղ կատալոնական ակումբը ֆուտբոլիստի համար 35 միլիոն ֆունտ է առաջարկել, սակայն Ռոման Աբրամովիչի թիմը մերժել է այդ առաջարկը։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում