00:21  ,  5 օգոստոսի, 2013

Դոնեցկի «Մետալուրգը» պարտվեց Օդեսայում

Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության չորրորդ տուրում Դոնեցկի «Մետալուրգը» մրցակցի խաղադաշտում նվազագույն հաշվով պարտվեց Օդեսայի «Չեռնոմորեցին»:

Խաղի միակ գնդակը 40-րդ րոպեին խփեց ուկրաինացի հարձակվող Ալեքսեյ Անտոնովը:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը «Մետալուրգի» կազմում մասնակցեց ամբողջ հանդիպմանը:

Տուրի կենտրոնական խաղում գործող չեմպիոն Դոնեցկի «Շախտյորը» տանը 3:1 հաշվվով հաղթեց Կիեւի «Դինամոյին»:

Ուկրաինայի առաջնությունչորրորդ տուր 

«Չեռնոմորեց» - «Մետալուրգ Դ՝ 1:0

Ալեքսեյ Անտոնով, 40

«Շախտյոր» - «Դինամո» Կիեւ՝ 3:1

Դարիո Սրնա, 2, Էդուարդո, 52, Ալեքս Տեյշեյրա, 85 – Յունես Բելհանդա, 8

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում