12:35  ,  27 հուլիսի, 2013

Բելգրադ. Լիլիթ Մկրտչյանը եւ Մարիա Կուրսովան մեկական միավոր են զիջում առաջատարին

Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներ Լիլիթ Մկրտչյանը եւ Մարիա Կուրսովան Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող Եվրոպայի կանանց 14-րդ անհատական առաջնությունում 4 տուրերից հետո ունեն 3-ական միավոր, հաղորդում է Armchess-ը։

Գրոսմայստեր Լիլիթ Գալոյանն ունի 2 միավոր, իսկ միջազգային վարպետ Աննա Հայրապետյանը` 1.5։

Ռուսաստանը ներկայացնող Ալինա Բալայանը վերջին երկու տուրում հաղթանակ է տարել եվ ունի 2 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով