23:37  ,  26 հուլիսի, 2013

Ադրիանո. Ամեն օր հիշում ենք Վիլանովային

Փորձում ենք կրկին բարձր պահել գլուխներս, հայտարարել է կատալոնական «Բարսելոնայի» եւ Բրազիլիայի հավաքականի 28-ամյա պաշտպան Ադրիանոն՝ խոսելով թիմի նոր եւ նախկին գլխավոր մարզիչների մասին։

«Փորձում ենք կրկին բարձր պահել գլուխներս։ Փորձում էինք մոռանալ այդ մասին, սակայն չի ստացվում։ Ամեն օր հիշում ենք Տիտոյին։ Անձնակազմն անորոշության մեջ է։ Չգիտենք՝ նրանք կհեռանան, թե կմնան։ Դա Սուբիսարետայի եւ ակումբի ղեկավարության գործն է»,- Ադրիանոյի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան առողջական խնդիրների պատճառով հրաժարական է տվել, իսկ նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Խերարդո Մարտինոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում