14:17  ,  23 հուլիսի, 2013

Պաշտոնական. Խերարդո Մարտինոն՝ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ

Արգենտինական «Նյուելս Օլդ Բոյզի» նախկին գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն 2 տարվա պայմանագիր կկնքի կատալոնական «Բարսելոնայի» հետ, հաղորդում է ակումբի կայքը։

Առաջիկա ժամերին 50-ամյա մասնագետը կժամանի Կատալոնիայի մայրաքաղաք, որտեղ պայմանագիր կստորագրի «Բարսելոնայի» հետ։ Գործարքի մանրամասները չեն հրապարակվում։

Հիշեցնենք, որ Մարտինոն կփոխարինի Տիտո Վիլանովային, ով առողջական խնդիրների պատճառով հրաժարական էր տվել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում