Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության երկրորդ տուրում Դոնեցկի «Մետալուգը» սեփական խաղադաշտում ոչ ոքի խաղաց Լվովի «Կարպատների» հետ՝ 1:1:
Խաղի հաշիվը բացվեց 66-րդ րոպեին: Ուկրաինացի հարձակվող Ալեքսանդր Գլադկին առաջ մղեց «Կարպատներին», բայց 8 րոպե անց բուլղարացի Վելիզար Դիմիտրովը խփեց «Մետալուրգի» պատասխան գնդակը՝ վերջակետ դնելով խաղին:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանի անունը բացակայում էր Դոնեցկի թիմի հայտացուցակից:
«Մետալուրգն» ու «Կարպատներն» ունեն մեկական միավոր:
Ուկրաինայի առաջնություն. երկրորդ տուր
«Մետալուրգ Դ.» - «Կարպատներ»՝ 1:1
Վելիզար Դիմիտրով, 74 – Ալեքսանդր Գլադկի, 66
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

16:02 , 13 հոկտեմբերի
14:30 , 13 հոկտեմբերի
12:18 , 13 հոկտեմբերի
11:20 , 13 հոկտեմբերի
10:32 , 13 հոկտեմբերի
10:12 , 13 հոկտեմբերի 
09:25 , 13 հոկտեմբերի
09:11 , 13 հոկտեմբերի 
04:24 , 13 հոկտեմբերի
02:13 , 13 հոկտեմբերի