17:05  ,  8 հուլիսի, 2013

Զինեդին Զիդանի հերթական նվաճումը

Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Զինեդին Զիդանը մարզիչի արտոնագիր է ստացել Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայից՝ հանձնելով բոլոր քննությունները, հաղորդում է Marca-ն:

Մադրիդի «Ռեալում» վարչական պաշտոններ զբաղեցրած Զիդանը կկարողանա արդեն նոր մրցաշրջանում աշխատել իտալացի Կարլո Անչելոտիի մարզչական շտաբում՝ գլխավոր մարզիչի օգնականի պաշտոնում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում