16:49  ,  12 ապրիլի, 2012

Զեեդորֆն ու Նեստան չեն հետաքրքրում «Յուվենտուսին»

Իտալական «Յուվենտուսի» սպորտային տնօրեն Բեպե Մարատան հերքել է լուրերը, թե թուրինյան ակումբը ցանկանում է ընթացիկ մրցաշրջանի վերջում ձեռք բերել «Միլանի» խաղացողներ Կլարենս Զեեդորֆին ու Ալեսանդրո Նեստային։

«Ֆուտբոլիստների մասին խոսելն այլ բան է, նրանց հետ բանակցություններ վարելն՝ այլ։ Մենք խնդրել ենք թիմի խաղացողներին չտարածել տրանսֆերային խոսակցություններ։ Դա մեր գործելաոճը չէ։

Մենք հիանալի թիմ ունենք եւ Նեստային ու Զեեդորֆին ձեռք բերելու մասին չենք մտածում։ Ինչ վերաբերվում է Բալոտելիին, նրա ծառայություններով հետաքրքրվում են մի շարք ակումբներ, սակայն մենք դեռեւս չենք քննարկել իտալացուն ձեռք բերելու տարբերակը»,- Մարոտայի խոսքը փոխանցում է Football Italia-ն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English