16:46  ,  4 հուլիսի, 2013

ՈւԵՖԱ-ի Գավաթ. «Շահումյանի» մրցակիցները

Շվեյցարիայի Նյոն քաղաքում կայացել է ֆուտզալի ՈւԵՖԱ-ի Գավաթի 2013/2014 մրցաշարի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը:

Հայաստանի չեմպիոն «Շահումյանը» Е խմբում կխաղա մակեդոնական «Ժելեզարեցի», բուլղարական «Գրանդ Պրոյի» եւ Անդորրան ներկայացնող «Էնկապի» հետ: Օգոստոսի 28-ին կայանալիք մեկնարկային խաղում «Շահումյանը» կմրցի «Գրանդ Պրոյի» հետ:

Ամենացածր վարկանիշ ունեցող թիմերի խաղերը կկայանան օգոստոսի 27-ից սեպտեմբերի 1-ը: 8 խմբերի հաղթողները կանցնեն հաջորդ փուլ, որտեղ նրանց կմիանան եւս 16 ակումբներ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English