00:38  ,  4 հուլիսի, 2013

Վիլիան. Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված էյֆորիան արդարացի է

«Շախտյորի» ամենատաղանդավոր ֆուտբոլիստը Ֆերնանդինյոն էր, հայտարարել է «Անժիի» կիսապաշտպան Վիլիանը։

«Շախտյորի» ամենատաղանդավոր ֆուտբոլիստը Ֆերնանդինյոն էր։ Թիմն ամեն գնով փորձում էր նրան պահել։ «Շախտյորում» նրան սիրում էին։ Ուրախ եմ, որ նա կարողացավ տեղափոխվել Անգլիա։ Դա Ֆերնանդինյոյի երազանքն էր։

Ինչ վերաբերում է Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված էյֆորիային, ապա դա արդարացի է։ Նա լավ խաղացող է։ Իզուր չէ, որ Մխիթարյանը դարձավ Ուկրաինայի առաջնության լավագույն ռմբարկու», - Վիլիանի խոսքը մեջբերում է Спорт-Экспресс-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում