23:35  ,  28 հունիսի, 2013

Լուչեսկուն վիճել է «Շախտյորի» ղեկավարության հետ եւ մտադիր է հեռանալ թիմից

Մարզումային հավաքի ընթացքում Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն տրանսֆերային քաղաքականության հարցով լուրջ վեճ է ունեցել ակումբի գլխավոր տնօրեն Սերգեյ Պալկինի հետ: Ռումինացի մասնագետը կարծում է, որ թիմի թույլ տրանսֆերային ձեռքբերումները կնվազեցնեն «Շախտյորի» շանսերն Ուկրաինայի առաջնությունում եւ եվրագավաթային մրցաշարերում:

Լուչեսկուն հույս ուներ Վիլիանի եւ Ֆերնանդինյոյի վաճառքից ստացած գումարով գնել բարձրակարգ ֆուտբոլիստների, գրում է ռումինական onlinesport.ro-ն:

Լուչեսկուն մտադիր է հեռանալ «Շախտյորից» եւ գլխավորել թուրքական «Ֆեներբահչեն», որի նախագահ Ազիզ Յիլդիրիմն արդեն ժամանել է Ուկրաինա եւ ցանկանում է բանակցել «Շախտյորի» ղեկավարության հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում