17:50  ,  26 հունիսի, 2013

Հաջորդ մրցաշրջանում «Մետալուրգը» հանդես կգա Umbro-ի մարզահագուստով (ֆոտո)

Դոնեցկի «Մետալուրգը» հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Umbro ընկերության Graphic gk Jersey մարզահագուստով, հաղորդում է ակումբի կայքը։

Տնային սպիտակ եւ արտագնա հանդիպումների համար նախատեսված կապույտ մարզահագուստը ստեղծվել է յուրահատուկ դիզայնով, որակյալ նյութից (պոլիեստեր)։

Superior հավաքածուն շատ հարմարավետ է եւ նախատեսված է երկարաժամկետ օգտագործման համար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում